Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Ֆիորենտինա»-ի հետ և առավելության հասավ 1:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ «Ֆիորենտինա»-ի միակ գնդակը խփեց Նիկոլաս Գոնսալեսը:
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Միլանի «Ինտեր»-ն է:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, նվաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում` սկսած «Փյունիկից»։