Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի և Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, աշխատակազմի միջև:
Արթուր Չախոյանը ձերբակալված է, տեղափոխվել է հիվանդանոց: