Հետևեք մեզ։

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից, նա կմնա հոսպիտալացված. փաստաբան

16:52, 30 ապրիլ 2025
Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից, նա կմնա հոսպիտալացված. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է.

 

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։

Նա կշարունակի հոսպիտալացված  մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

 

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները