Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերին». հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3:
Գոլերի հեղինակներ՝ Լամին Յամալ, 24, Ֆերան Տորես, 38, Յան Զոմեր, 65, ինքնագոլ - Մարկուս Տյուրամ, 1, Դենզել Դյումֆրիս, 21, 64։
75-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին։
Մխիթարյանի իրացրած հարվածի տեսանյութը՝ Telegram-ում։