Հետևեք մեզ։

Սիրիայի դրուզների հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրի իշխանությունների նկատմամբ անվստահության մասին

11:07, 01 մայիս 2025
Սիրիայի դրուզների հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրի իշխանությունների նկատմամբ անվստահության մասին

Սիրիայի դրուզների (իսլամի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետնորդ արաբներ-  խմբ․) հոգևոր առաջնորդը հայտարարել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ անվստահության մասին և դիմել է միջազգային պաշտպանության։

Դամասկոսի դրուզաբնակ արվարձաններում վերջին օրերին տեղի ունեցած բախումների ֆոնին Սիրիայի դրուզ համայնքի ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ շեյխ Հիքմաթ ալ-Հիջրին, հայտարարել է, որ չի վստահում սիրիական իշխանություններին և կոչ է արել միջազգային հանրությանը՝ միջամտել։

«Տեղի ունեցողը պահանջում է միջազգային խաղաղապահ ուժերի անհապաղ միջամտություն՝ այս հանցագործությունների շարունակությունը կանխելու և դրանց անհապաղ վերջ դնելու համար», - ընդգծել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները