Հետևեք մեզ։

Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ոչ ծեծկռտուքի վարույթով

14:09, 01 մայիս 2025
Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ոչ ծեծկռտուքի վարույթով

Երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Այսօր Արթուր Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։

Հետևաբար, քրեական հետապնդումը Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է այլ գործով՝ ՔՕ 297-րդ հոդվածը սահմանում է՝ խուլիգանություն, ոչ թե Նոր Նորքի թաղապետարանի միջադեպի առթիվ հարուցված վարույթով։

Հավանաբար, Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ոչ թե ապրիլի 30-ի, այլ ապրիլի 29-ին տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Հետևապես, այդ մասին էր նաև Քաղաքացիական պայմանագրի պահանջն իրավապահներից։

ՔՊ-ի պահանջով․ Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել. ավագանու ՔՊ խմբակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորքի միջադեպի վերաբերյալ

Վերլուծական

Ամենաընթերցվածները