Հետևեք մեզ։

Վրացական ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը

14:52, 01 մայիս 2025
Վրացական ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը

Վրացական ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը ֆինանսական դժվարությունների պատճառով։

Այս մասին ասվում է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք դիմացանք անհնարինին, բայց, ինչպես, ցավոք, հաճախ է պատահել Վրաստանի պատմության մեջ, մեր ամրոցը կոտրվեց ներսից։ Մեզ կործանեց հենց այն մարդը, ով մի ժամանակ օգնել էր կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը հանգեցրեց «Մթավարի Արխի»-ի փակմանը՝ անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից ելնելով», - ասվում է հայտարարության մեջ։

Հեռուստաալիքը գործել է 5 տարի 8 ամիս և այս ընթացքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։

Հեռարձակման ավարտից հետո կմնա միայն «Մթավարի Արխի»-ի թվային բաժինը՝ կթարմացվեն սոցիալական ցանցերը և հեռուստաալիքի կայքը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները