Հետևեք մեզ։

Մեսրոպ Մանուկյանն արդեն մեկ ժամ է՝ ՔԿ-ում է․ մեղադրանք է ներկայացվում. «Փաստինֆո»

15:02, 01 մայիս 2025
Մեսրոպ Մանուկյանն արդեն մեկ ժամ է՝ ՔԿ-ում է․ մեղադրանք է ներկայացվում. «Փաստինֆո»

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մանուկյանն այս պահին ՔԿ Զեյթունի բաժնում է, մոտ մեկ ժամ է՝ հարցաքննվում է։
©️

Վերլուծական

Ամենաընթերցվածները