Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը նախքան եռակողմ հանդիպումը երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանը կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը, գերիների փոխանակումը, տարածաշրջանային խնդիրներ և այլ թեմաներ։