ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի հարավում ոստիկանության կողմից սպանվել է հայտնի դեթ մետալ արտիստ։
Նա վիճաբանել է իր հարևանի հետ ծառերի էտման վերաբերյալ, որը վերածվել է բռնության։ Տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հինգշաբթի օրը լրատվամիջոցներին հաստատել է, որ 60-ամյա կիթառահար Բրայան Մոնտանան ատրճանակով սպառնացել է հարևանին և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել պատասխան կրակ բացել` նրան չեզոքացնելու համար։
Ոստիկանության տվյալներով՝ երաժիշտը մի քանի կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ, որից հետո ոստիկանները կրակ են բացել նրա վրա։ Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է տեղում։ Պաշտոնյաների խոսքով՝ Մոնտանան օգտագործել է երեք տարբեր տեսակի հրազեն։