Հետևեք մեզ։

Դոնալդ Թրամփը հայտարարել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներnւմ Հաղթանակի օրերը

08:34, 02 մայիս 2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներnւմ Հաղթանակի օրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը հայտարարել է համապատասխանաբար Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օր։

Նա այս մասին գրել է Truth Social-ի իր էջում։

Չնայած մայիսի 8-ը հայտարարված է որպես Եվրոպայում ԱՄՆ հաղթանակի օր, այն չի նշվում որպես ազգային տոն։

Նշենք, որ 1918 թվականի նոյեմբերի 11-ին Անտանտի տերությունների և Գերմանիայի միջև ստորագրվեց Կոմպիենի պայմանագիրը, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Այս ամսաթիվը 1954 թվականից ի վեր նշվում է որպես Վետերանների օր:

Վերլուծական

Ամենաընթերցվածները