Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը: «Lexus»-ում է եղել ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացել է։
ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)