Հետևեք մեզ։

Հարավային Կորեայի նախկին վարչապետը առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում

08:50, 02 մայիս 2025
Հարավային Կորեայի նախկին վարչապետը առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում

Հարավային Կորեայի նախկին վարչապետ և նախագահի պաշտոնակատար Հան Դեոկ Սուն հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Նա խոստացել է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ՝ իր նախագահական ժամկետը կրճատելու համար և օգտագործել իր տնտեսական փորձագիտությունը՝ առևտրային ճգնաժամը հաղթահարելու համար։

Հան Դեոկ-սուն իր պաշտոնից հրաժարականի մասին հայտարարել է մայիսի 1-ին։ Երկրում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները