Արցախի վերաբերյալ «Հայաստանի հանրապետական» կուսակցության թողած բանակացային ժառանգության մեջ որևէ հիշատակում, երբևէ որևէ բանակցվող, քննարկվող փաստաթղթում անկլավների մասին երբեք չի եղել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ավելին ասեմ՝ մի անգամ իշխանական պատգամավորներից մեկն ինձ խնդրեց անկլավների հետ կապված այդ պահին միջազգային և տեղական հարթակներում չխոսել, վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է, և ավելորդ անգամ այն շրջանառել անհրաժեշտ չէ։
Բնականաբար, կասկածանքով մոտենալով դրան, հիմա մենք համոզվում ենք, որ անկլավների հարցը լուծված իրենք պատկերացնում էին խիստ հակառակը՝ Հայաստանի համար չարիք հանդիսացող լուծում»։