ԱՄՆ-ն այլևս միջնորդի դեր չի խաղալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, եկել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ժամանակը։
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Մեր մոտեցումն ու մեթոդաբանությունն այս հարցի նկատմամբ փոխվում են։ Մենք միջնորդներ չենք լինելու։ Մենք չենք թռչի աշխարհի մյուս ծայրը՝ չափավոր հանդիպումների համար։ Հիմա աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև, ժամանակն է», - ասաց նա։
Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները դեռ կանի ամեն ինչ խաղաղություն հաստատելու համար, սակայն հակամարտության ելքը հիմա պահանջում է Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից կոնկրետ գաղափարների մշակում։
«Կան աշխարհի այլ մասեր, մի ամբողջ մոլորակ։ Դրանք նույնպես պահանջում են մեր ուշադրությունը»։