Հետևեք մեզ։

Ես ներողություն եմ խնդրում, մեր թիմը դեռ չի կարողացել հեռացնել Արցախը հանձնողներին. Մամիջանյան

12:17, 25 մայիս 2023
Ես ներողություն եմ խնդրում, մեր թիմը դեռ չի կարողացել հեռացնել Արցախը հանձնողներին. Մամիջանյան

Տևական ժամանակ չէ ուզում ելույթ ունենալ, ելույթ ունենալու շատ քիչ բա է մնացել: Փաշինյանն այս ամբիոնից, եվրոպական տարրբեր մայրքաղաքաներում արդեն ուղիղ տեքստով հայտարարել է, որ իր կողմից բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

«Նիկոլ Փաշինյանը իր անելիքն ու ասելիքն արդեն արել է։ Հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է անելու 2 տարբերակ. տարբերակ 1՝ ստորագրել այն, ինչ հիմա ինքը բանակցում է, այսինքն՝ ՀՀ մահվան դատավճիռը, տարբերակ 2՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը:

 

Այսօր խոսելուս դրդապատճառը փոքրաթիվ քանակով մնացած Փաշինյանի աջակիցներին դիմելն է: Պայմանական բաժանենք նրանց երկու հատվածի, առաջինը՝ նրանից ուղղակի կախում ունեցող մարդիկ են, այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ. բարդ է մարդուն համոզել մի բան, ինչը ինքը չհասկանալու դիմաց գումար է ստանում: Մյուս հատվածը մեր այն եղբայրներն ու քույրերն են, որոնք դեռ հավատում են Փաշինյանի ասածներին»,-ասաց Մամիջանյանը:

 

Ըստ նրա՝ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում:

 

Ես ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից, որ մեր թիմը վերջին 5 տարիների ընթացքում ամբողջ ուժերի լարումով պայքարելով՝ չի կարողացել դեռ հեռացնել Արցախը հանձնողներին։

 

«Երևի պիտի մեր ուժերից ավելին անենք ու կանենք։ Այլևս չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ, կան Արցախը հանձնողներ ու վատագույն սցենարի պարագայում՝ կլինի մի խումբ մարդ, ովքեր չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խմբում», - ընդգծեց Մամիջանյանը: