Հետևեք մեզ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի. պաշտպան

11:28, 02 մայիս 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի. պաշտպան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է.

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, եւ այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր: Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները եւ թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որը անշուշտ նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, Դատարանն ուներ բավարար հիմքեր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց ցավոք  դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։ 

 

Ազատության իրավունքը սևը սպիտակի վրա տպագրված երեւույթ չէ, այլ  իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետեւաբար յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձեւով գնահատվեն»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները