Հետևեք մեզ։

Հնդիկները մտել են հայրենակցի տուն, փորձել բռնաբարել կնոջը, գումար հափշտակել

14:13, 02 մայիս 2025
Հնդիկները մտել են հայրենակցի տուն, փորձել բռնաբարել կնոջը, գումար հափշտակել

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանություն է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Պարզվել է, որ հանցանք կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 32-ամյա Մակբուլ Մասիհնը, 31-ամյա Ալիշա Մասին և 20-ամյա Բալվա Մասինը։

Կասկածյալներն Արթիկ քաղաքում ձերբակալվել են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները