Հետևեք մեզ։

ԱՄՆ կառավարության աշխատակիցները պետական ​​միջոցներ են ծախսել երեկույթների վրա. Մասկ

14:50, 02 մայիս 2025
ԱՄՆ կառավարության աշխատակիցները պետական ​​միջոցներ են ծախսել երեկույթների վրա. Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ամերիկյան կառավարության աշխատակիցները բյուջետային միջոցներ են ծախսում շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու վրա՝ երեկույթների համար։


«Նրանք, ըստ էության, երեկույթներ էին կազմակերպում հարկատուների փողերով... Նրանք (կառավարության պաշտոնյաները - խմբ.) սկսում են (գողանալ - խմբ.) փոքր գումարներով։ Սովորաբար խարդախությունը սկզբում տեղի է ունենում փոքր մասշտաբով, և նրանք փորձում են թաքցնել այն, բայց տարեցտարի, եթե ոչ ոք չի դադարեցնում նրանց խարդախությունը, նրանք ավելի անամոթ են դառնում և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գողանում, և հիմա նրանք բառացիորեն վարձակալում են մարզադաշտեր (երեկույթների համար - խմբ.)», - Fox News հեռուստաալիքի եթերում ասել է գերատեսչության ղեկավար Մասկը։

DOGE-ի աշխատակիցներից մեկը նշել է, որ գերատեսչությունը ներդրել է նոր կանոն, որը պահանջում է, որ պետական ​​ծառայողները բյուջեից գումար վերցնելուց առաջ տրամադրեն անդորրագիր:

Բացի այդ, ըստ գերատեսչության պաշտոնյաների, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և չծնված երեխաներին։ Մասկի խոսքով՝ այս մարդկանցից մեկը ծնվել է 2165 թվականին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները