Հետևեք մեզ։

Դեբեդ գետը մեքենա է ընկել. մեկ քաղաքացի փրկվել է, մյուսին` փնտրում են. shamshyan.com

15:35, 02 մայիս 2025
Դեբեդ գետը մեքենա է ընկել. մեկ քաղաքացի փրկվել է, մյուսին` փնտրում են. shamshyan.com

Մայիսի 2-ին, ժամը 15:50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացնում են երկրորդ քաղաքացու որոնողական աշխատանքները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները