«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ։ Այս մասին հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։
Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն»,-գրել է նա։