Հետևեք մեզ։

Մինչև 2018-ի հեղափոխությունը դատական համակարգը գործել է կլանային սկզբունքով. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

12:46, 25 մայիս 2023
Մինչև 2018-ի հեղափոխությունը դատական համակարգը գործել է կլանային սկզբունքով. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Երկար տարիներ դատական իշխանության անարդյունավետ գործունեության հետևանքով չեն բացահայտվել և կանխվել կոռուպցիոն երևույթները պետական ապարատում: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Կարեն Թումանյանը:

 

Նա նշեց՝ կոռուպցիան մնացել է որպես մտածողություն և ապրելաձև:

 

«Այդ մտածողության մեջ փոփոխություն կատարելու և կոռուպցիոն երևույթները անհանդուրժելի դարձնելու փոխարեն մարդիկ ապել են այնպես, որ իրենց նույնիսկ կենցաղային խնդիրները փորձել են լուծել կոռուպցիոն ճանապարհով:

 

Մինչև 2018-ի հեղափոխությունը դատական համակարգը գործել է միասնական կլանային սկզբունքով, դատարանները չեն ունեցել կոռուպցիոն  և կլանային համակարգից տարբերվող մտածողություն և գործելակերպ: Արդյունքում անձինք, ովքեր առնչվում էին դատարանների հետ, կորցնում էին հավատը ոչ միայն դատարանի, այլև ողջ պետության և պետական համակարգի նկատմամբ:

 

Կոռուպցիան համարվել է հմտություն, արդյունքում երկրի ռեսուրսները մոտեցան կրիտիկական սպառման եզրին, տնտեսությունը թուլացավ և խարխլվեց պետության իմունիտետը: Արդյունքը եղավ այն, ինչ բացահայտվեց պատերազմի արդյունքում»,- ասաց նա:

 

Դատավորի թեկնածուն վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որպեսզի բարձրանա դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը և անկախ դատական իշխանության ձևավորման ուղղությամբ ներդրվող ջանքերը հասնեն իրենց արդյունքին: