Հետևեք մեզ։

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ տեղերում՝ հորդառատ

08:18, 03 մայիս 2025
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ տեղերում՝ հորդառատ
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
 
Երևան քաղաքում մայիսի 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
 
Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Մայրաքաղաքում մայիսի 3–ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները