Արևմուտքի համար գլխավոր խնդիրը ոչ թե երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը։ Այս մասին այսօր Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա որպես օրինակ է բերել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը։
«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, սակայն դրանում ընդգրկված են նաև զինվորականներ և հատուկ ծառայությունների անդամներ։ Չեմ կարծում, թե պետք է բացատրել, թե իրականում ինչ են անում այնտեղ: Այդ կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել ՀԱՊԿ առաքելությունը տարածաշրջան ուղարկելու աշխատանքները»,- ասել է Շոյգուն: