Հետևեք մեզ։

Իշխանյանը Բաքվում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները

08:42, 03 մայիս 2025
Իշխանյանը Բաքվում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները

Բաքվում երեկ կայացել է Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների գործով հերթական շինծու դատական նիստը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նիստի ժամանակ հարցաքննել են Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Նրան մեղադրել են, թե իբր նա եղբոր հետ մասնակցել է 1991 թ. հունիսին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում ադրբեջանցիների վրա հարձակմանը:

 

Իշխանյանը կտրականապես հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը կապ չունեն նշված դեպքերի հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները