Միացյալ Նահանգները պատրաստել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների ընթացքում։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ բանկային և էներգետիկ ոլորտներում։
Գործակալությունը նշել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցներ կիրառել։