Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ։
Այս մասին հաղորդել է Սերբիայի պետական RTS հեռուստաընկերությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Վուչիչը չեղարկել է ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումները և որոշել է շտապ վերադառնալ Սերբիա։ Որոշումը կայացվել է նրա բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։
Նախագահի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։
Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք Վուչիչը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ Միացյալ Նահանգներում։