«Հեզբոլլահը» պլանավորում է դամբարան կառուցել իր նախկին առաջնորդ Հասան Նասրալլահի համար, դրա արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է կազմում, հաղորդում է «Ալ-Ջադիդ» հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Նասրալլահի հուղարկավորության համար մեծ գումար է ծախսվել, և որ այդ գումարը տրամադրվել է Իրանի միջոցով․ Իրանը դոլարներով լի ճամպրուկներ է փոխանցել «Հեզբոլլահ»-ին գաղտնի միջոցներով, այլ ոչ թե բանկերի միջոցով»։
Նշվել է, որ Նասրալլահի թաղման համար նախատեսված հողատարածքի գնման արժեքը կազմում է 50 միլիոն դոլար։ Դամբարանի կառուցումը նույնպես գնահատվում է 50 միլիոն դոլար։