Հետևեք մեզ։

Երևանը և Բաքուն պետք է իրենք որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնական շահերին. ՌԴ ԱԳ փոխնախարար

12:59, 25 մայիս 2023
Երևանը և Բաքուն պետք է իրենք որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնական շահերին. ՌԴ ԱԳ փոխնախարար

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, մինչդեռ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնական շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն:

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Միխայիլ Գալուզինը:


Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա նշել է, որ «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի առաջընթացը, որպեսզի չխոչընդոտենք դրան»։


«Բաքուն և Երևանը պետք է իրենք որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնական շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա», - հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը։