Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովին։
«Anadolu» գործակալությունը հայտնում է, որ այս մասին տեղեկատվություն է հրապարակել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցով գտնվող Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովին, որը Նիկոսիա է ժամանել «TEKNOFEST»-ի համար», - ասվում է հայտարարության մեջ։