Հետևեք մեզ։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում են անձրևներ

17:57, 03 մայիս 2025
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում են անձրևներ

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին՝ առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

 

Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում
15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները