Հետևեք մեզ։

Արմավիրի մարզի Երևանյան խճուղում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

09:32, 04 մայիս 2025
Արմավիրի մարզի Երևանյան խճուղում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները