Հետևեք մեզ։

2-ամյա երեխա է կորել. հարազատներն ու փրկարարները փնտրում են նրան. News.am

19:59, 04 մայիս 2025
2-ամյա երեխա է կորել. հարազատներն ու փրկարարները փնտրում են նրան. News.am

Հարազատներն ու փրկարարներն այսօր ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին:

 

Հարազատներից NEWS.am-ին պատմեցին, որ Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:

 

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմեց ազգականներից մեկը:

 

NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակում է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:

Վերլուծական

Ամենաընթերցվածները