ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում կարող է ամերիկյան զորքեր ուղարկել Գրենլանդիան գրավելու համար։ NBC News-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք նա կարող է որոշակի հանգամանքներում որոշել ամերիկյան զորքեր ուղարկել Գրենլանդիան «պահանջելու» համար։
«Դա կարող է տեղի ունենալ: Ես կասկածում եմ, որ դա տեղի կունենա, բայց, իհարկե, դա կարող է լինել», - արձագանքել է ԱՄՆ նախագահը: