Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում տեղի է ունեցել հերոս Արմեն Գալեյանի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացման արարողություն․ հայտնում են Թալինի համայնքապետարանից։
Գալեյան Արմենը ծնվել է 1985 թվականի ապրիլի 24-ին, Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրում: Զինվորական կոչումը` ենթասպա: Մասնակցել է քառասունչորսօրյա պատերազմին, Տավուշյան մարտերին: Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին:
Հետմահու արժանացել է «Հայաստանի Հանրապետության մարտական ծառայություն» մեդալի: