Հետևեք մեզ։

ՌԴ-ում մաhացել է դերասան և ռեժիսոր Արթուր Կոչկանյանը

09:00, 05 մայիս 2025
ՌԴ-ում մաhացել է դերասան և ռեժիսոր Արթուր Կոչկանյանը

Նիժնի Նովգորոդի դերասան և ռեժիսոր Արթուր Կոչկանյանը մահացել է 60 տարեկան հասակում, հայտնում է Նիժնի Նովգորոդի Ստեփանովի անվան կամերային երաժշտական ​​թատրոնը։
 
«Այսօր կյանքից հեռացավ Նիժնի Նովգորոդի դերասան, ռեժիսոր և ուսուցիչ Արթուր Ալեքսանովիչ Կոչկանյանը (1964–2025): Նա մահացավ, բայց մնաց՝ իր ուսանողների սրտերում և ներկայացումների մեջ», - ասվում է թատրոնի VKontakte էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Արթուր Կոչկանյանի բեմադրած "Труффальдино" մյուզիքլի մայիսի 24-ի ցուցադրությունը կնվիրվի արտիստի պայծառ հիշատակին, նշել են թատրոնում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները