Հետևեք մեզ։

«Խաղաղությանը դեմ հանդես եկող մի շարք հայկական քաղաքական ուժեր տարածքային պահանջներ ներկայացնում՝ հղում անելով սահմանադրական դրույթներին». ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան

10:55, 05 մայիս 2025
«Խաղաղությանը դեմ հանդես եկող մի շարք հայկական քաղաքական ուժեր տարածքային պահանջներ ներկայացնում՝ հղում անելով սահմանադրական դրույթներին». ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն առաջարկել էր ավելի վաղ, և որոնց հետ Երևանը համաձայն չէր մինչև վերջերս։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի՝ The Telegraph-ում հրապարակված հոդվածում։

Դիվանագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև պայմանագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելը կարևոր հանգրվան է։

«Համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելն ինքնին նշանակալի նվաճում է, քանի որ այն ընդգծում է կողմերի միջև առանց արտաքին միջնորդության ուղիղ երկխոսության արդյունավետությունը, որի անարդյունավետությունը ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որից միայն անունն է մնացել։ Մենք հույս ունենք, որ սա նաև ցույց է տալիս Հայաստանում աճող ըմբռնումը, որ հարևանների հետ ամուր և փոխշահավետ հարաբերությունները անհնար են առանց պատասխանատու մոտեցման, որը զերծ է շովինիզմից և գաղափարախոսական պատրանքներից», - նշեց նա։

Միաժամանակ, նրա խոսքով, միայն համաձայնագրի տեքստը բավարար չէ կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Ադրբեջանը անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ապահովմամբ։ Սակայն, Հայաստանի Սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք իրականում կոչ են անում ադրբեջանական հողերի բռնակցմանը, մնում է լուրջ խոչընդոտ։ Սա ուղղակի հակասություն է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի մասին համաձայնագրի կետերին։ Ավելին, խաղաղությանը դեմ հանդես եկող մի շարք հայկական քաղաքական ուժեր շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել՝ հղում անելով հատկապես սահմանադրական դրույթներին», - հավելել է դեսպանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները