Հետևեք մեզ։

ԱԺ օրակարգ բերեք Արցախի անկախության ճանաչման հարցը, բնականաբար, հավանության չի արժանանա. Աղազարյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

13:59, 25 մայիս 2023
ԱԺ օրակարգ բերեք Արցախի անկախության ճանաչման հարցը, բնականաբար, հավանության չի արժանանա. Աղազարյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Մեզ, մեր լիդերի հետ, դատապարտում են, որ Արցախը տվեցինք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

 

Աղազարյանը նախ դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ նշելով, որ գեղեցիկ է ելույթ ունենում, ապա շարունակեց.

 

«Բայց հիմա ջրերը պարզվել են, հիմա ամենաշարքային մարդու համար հստակ է, թե մենք ուր ենք գնում։ Խնդրեմ, բարի եղեք, երկու խմբակցություն եք, ԱԺ օրակարգ բերեք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը, իմիջայլոց, Արցախի Հանրապետությունը աշխարհի ամենաանկախ պետություններից մեկն է, բնականաբար, իմ կարծիքով՝ հավանության չի արժանանա: Դուրս եկեք փողոց, հավաքեք ժողովրդին, ներկայացրեք, որ «խաբել են ձեզ, խաբում են ձեզ, եկեք միանանք, հայրենիք փրկենք: Մի ասեք՝ թող վարչապետը հեռանա, վարչապետը հո անձ չէ, ինստիտուտ է, փասռ Աստծո՝ էն անձերից չի, որ փխկ անեն, փախնի»,-ասաց Աղազարյանը։