Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱԺ այգին կբացի իր դռները բոլոր փոքրիկների համար:
«Ամենավառ ու պայծառ հունիսի 1-ին շա՜տ քիչ է մնացել:
Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու: Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:
Լինելու են Գիտական փորձեր, Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ, Պղպջակներով շոու Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից, Քաղցր բամբակի շոու Դեմքի նկարազարդում Ֆոտոզոնա Թխվածքաբլիթների ձեւավորում
Դե ինչ, հետհաշվարկը սկսված է: Եկեք միասին նշենք ամենագունեղ ու ամենապայծառ օրը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշպանության միջազգային օրը:
Հանդիպման վայրը՝ Ազգային ժողովի այգի, հանդիպման օրը՝ հունիսի 1, մուտքը՝ միայն ժպիտով»: