Հետևեք մեզ։

ԵԱՏՄ-ում Հայաստանը գլխավոր շահառուն է, քանի որ ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը. Պուտին

14:47, 25 մայիս 2023
ԵԱՏՄ-ում Հայաստանը գլխավոր շահառուն է, քանի որ ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը. Պուտին

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը շատ հաջող է զարգանում, Ռուսաստանը բարձր է գնահատում փոխգործակցությունը միության անդամ բոլոր երկրների հետ և հարաբերությունները կառուցում է գործընկերության սկզբունքների վրա: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Ցանկանում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունն իսկապես բավականին հաջող է զարգանում»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։


Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերին՝ ՌԴ ղեկավարը համաձայնել է, որ ԵԱՏՄ-ում «Հայաստանը գլխավոր շահառուն է», քանի որ «Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։

 

Պատասխանելով Պուտինի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի ՀՆԱ-ի աճը կազմում է 12,1 տոկոս։