Հետևեք մեզ։

Հայտնի է՝ ինչու՞ թույլ չեն տվել ադրբեջանցի պատգամավորին մուտք գործել Ռուսաստան

08:18, 06 մայիս 2025
Հայտնի է՝ ինչու՞ թույլ չեն տվել ադրբեջանցի պատգամավորին մուտք գործել Ռուսաստան

Ռուսաֆոբիկ և հակառուսական բազմակի հայտարարությունները հիմք են դարձել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի   պատգամավոր Ազեր Բադամովին Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու թույլտվությունը մերժելու համար. այս մասին ТАСС-ին հայտնել է աղբյուրը։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 4-ին Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք՝ «համաձայն «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» Ռուսաստանի Դաշնության Դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների»։ Մերժման հիմքում ընկած են եղել նրա ռուսաֆոբիկ և հակառուսական բնույթի հայտարարությունները։

Աղբյուրը նշել է, որ ադրբեջանցի պատգամավորի նկատմամբ այս միջոցը «անձնական բնույթի» է։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները