Հետևեք մեզ։

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 10-11-ին. Ուիտկոֆ

10:05, 06 մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 10-11-ին. Ուիտկոֆ

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 10-11-ին. Ուիտկոֆ

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 10-11-ը: Այդ մասին, լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ 

Նա նշել է, որ կողմերը որոշակի առաջընթաց են գրանցում, և հույս հայտնել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

Ուիտկոֆի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, եթե դա հնարավոր է, ուստի Վաշինգտոնը շարունակում է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ բանակցությունները շարունակելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները