Վրացական Georgian Airways ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը Մոսկվայից Թբիլիսիով դեպի Փարիզ և Վիեննա, գրում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՌԴ իշխանությունները չորս տարվա ընդմիջումից հետո թույլատրեցին ուղիղ չվերթներ դեպի Վրաստան, իսկ մայիսի 19-ին և 20-ին առաջին չվերթերը մեկնեցին Մոսկվայից և Թբիլիսիից։
Մոսկվայից Փարիզ չվերթը նախատեսված է մայիսի 26-ին, Թբիլիսիում տրանսֆերը կտևի մեկ ժամ, ընդհանուր թռիչքը՝ ավելի քան 9 ժամ։ Տոմսի արժեքը 2162 լարի է (մոտ 860 դոլար)։