Հետևեք մեզ։

Russia today-ն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին. Իվետա Տոնոյան

16:22, 06 մայիս 2025
Russia today-ն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին. Իվետա Տոնոյան

Հեղինակավոր Russia today  պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին:

Այս մասին հայտնում է Իվետա Տոնոյանը.

 

«Հիշեցնեմ, որ մրցույթն անցկացվում էր «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության կողմից:  

Մրցույթին մասնակցել են շուրջ 600 երիտասարդ, որոնք հանդիսանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգներ և պահպանել էին ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները: 


Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր:  

 

Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։

Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը»,-գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները