Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ, հայտարարել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Մայիսի 8-ի գխավոր իրադարձությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինի պաշտոնական այցն է... Պաշտոնական այցը բավականին հագեցած կլինի։ Բանակցությունները կսկսվեն նեղ, ապա ընդլայնված կազմով», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա նշեց, որ սա առաջնորդների միջև արդեն երրորդ շփումն է 2025 թվականի սկզբից ի վեր՝ հունվարին Պուտինը և Սի Ծինպինը հանդիպում են ունեցել տեսակոնֆերանսի միջոցով, իսկ փետրվարի 24-ին՝ հեռախոսազրույց ունեցել։