Հետևեք մեզ։

Խորհրդարանի խոսնակի կերպարին հարիր չեն այդ հարձակումները․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին

18:48, 06 մայիս 2025
Խորհրդարանի խոսնակի կերպարին հարիր չեն այդ հարձակումները․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Մոսկվան հիբրիդային պատերազմ է վարում և ֆինանսավորում է հանրապետության ներքաղաքական գործընթացները:
 
Զախարովայի խոսքով՝ ափսոսանք է առաջացնում այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսնակի կերպարին հարիր չեն այդ հարձակումներն ու վիրավորանքները, նկատել է ռուս դիվանագետը։
 
«Դա ես որպես մամլո քարտուղարուհի եմ ասում»,-կատակով հավելել է նա ՝ ակնարկելով ավելի վաղ Սիմոնյանի կողմից իր հասցեին օգտագործված հեգնական մակդիրը:
 
Բացի այդ, անհասկանալի է, թե Հայաստանի ղեկավարության դեմ ինչ «հիբրիդային պատերազմի» մասին կարող է խոսք լինել, եթե ղեկավարներին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառումներին, կան բարձր մակարդակով և ԱԳՆ գծով կանոնավոր շփումներ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները