Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

18:53, 06 մայիս 2025
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ, անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների թեմային։

Ռուսաստանի նախագահը և Իսրայելի վարչապետը շնորհավորել են միմյանց Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ և նշել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու իրենց վճռականությունը։ Վլադիմիր Պուտինը իր մաղթանքներն է փոխանցել Իսրայելում բնակվող վետերաններին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները