Հետևեք մեզ։

Քիչ առաջ շատ կարևոր հաղթանակ արձանագրվեց Գյումրիում․ մանդատը հանձնվեց հաջորդ համարին․ Սոս Հակոբյան

19:11, 06 մայիս 2025
Քիչ առաջ շատ կարևոր հաղթանակ արձանագրվեց Գյումրիում․ մանդատը հանձնվեց հաջորդ համարին․ Սոս Հակոբյան
Քիչ առաջ շատ կարևոր հաղթանակ արձանագրվեց Գյումրիում. գրել է փաստաբան Սոս Հակոբյանը․
 
«Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին:
Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները:
 
Հնչեցին ամենատարբեր արդարացումները, «դե մենք իրավան չենք...» ոճի մեջ...
 
Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Գյումրիում մեր աշխատանքները լուսաբանող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին (առանձնահատուկ՝ Վահե Մակարյանին), ավագանու անդամներին և թեմայի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր անձանց: Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:
 
Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ»:
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները