ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կարևոր հայտարարություն անել մայիսի 8-ին կամ 9-ին՝ Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։
«Այս հայտարարությունը կարվի հինգշաբթի, ուրբաթ կամ երկուշաբթի՝ մեր (Մերձավոր Արևելք - խմբ.) մեկնելուց առաջ, բայց դա կլինի ամենակարևոր հայտարարություններից մեկը, որը արվել է երկար տարիների ընթացքում որոշակի թեմայի շուրջ, շատ կարևոր թեմայի», - ասաց նա։
Սպիտակ տան ղեկավարւը չի մանրամասնել, թե ինչ թեմայի մասին է խոսքը, սակայն հավելել է, որ հայտարարությունը շատ դրական կլինի։