Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ՝ 3։3։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 99-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Դավիդե Ֆրատեզին՝ եզրափակիչ տեղափոխելով «Ինտերին»։
«Ինտերը» եզրափակիչ դուրս եկավ՝ ընդհանուր 7:6 հաշվով։
Եզրափակիչում «Ինտերը» կխաղա ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։
Գոլերի հեղինակ դարձամ Լաուտարո Մարտինեսը (21), Հական Չալհանօղլուն (45+1, 11մ), Ֆրանչեսկո Աչերբին (90+3)․ Դավիդե Ֆրատեզին (99) — Էրիկ Գարսիա Դանի Օլմոն, Ռաֆինյան (88):